
Գրիգոր Ջանիկյան - Հայկական Դեմոկրատ Սոցիալիստ - Ժողովրդավար Ընկերվար - Գրառումներ
աշխարհում որևէ հայ Արևմտահայաստանի բռնագրավումը մոռացե՞լ, արևմտահայության ցեղասպանության հետ համակերպվե՞լ է
Գրիգոր Ջանիկյան
Անմիտ ու անիրատես են նրանք, ովքեր կարծում են, որ մեր սերունդը կանցնի, Արցախի բռնազավթումն ու արցախահայերի բռնագաղթը կմոռացվի : Հարյուր և նույնիսկ ավելի տարիներ են անցել, աշխարհում որևէ հայ Արևմտահայաստանի բռնագրավումը մոռացե՞լ, արևմտահայության ցեղասպանության հետ համակերպվե՞լ է :
Դուք հայ ժողովրդին չեք ճանաչում՝ կասեր Վիլյամ Սարոյանը :
Եթե հազարամյակների հայոց պատմության հերոսականությունը, ըստ նորահայտ վարձու ու ծախու «պատմաբանների»՝ սուտ է, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Գեղազնիկն է՞լ են սուտ, որ մեր օրոք, մեր վկայությամբ պատմական տարածքներ ազատագրեցին, հայ ժողովրդին ազգային արժանապատվություն հաղորդեցին:
Շատ ժամանակ չի անցնի, նոր Վազգեն Սարգսյաններ, Մոնթե Մելքոնյաններ, Գեղազնիկներ կծնվեն, վարձու ու ծախու «պատմաբանների» թլպատված լինելը կբացահայտեն, մեր ազգային արժանապատվությունը կվերականգնեն:
Էն ո՞վ էր համոզում, որ հենց Արցախը հանձնենք, Հայաստանի համար լավ է լինելու: Արցախը հանձնեցինք, արցախահայերին՝ բռնավտարված մեր քույրերին ու եղբայրներին ընդունեցինք, Հայաստանի, համայն հայության համար ավելի լավ եղավ, թե՞...
Հարցը կա, պատասխա՞նը...
Ես կես դար և ավելի հայերեն բառեր եմ գրում, բայց չգիտեի, որ պարտությունն ու խաղաղությունը հոմանիշներ են:
Գիտեք չէ՞՝ «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին», հենց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ունեզրկեք, ինչպես կոմունիստները Ռուսաստանի վերջին ցարին՝ Նիկոլային արեցին, ամբողջ գերդաստանը գնդակահարեք, Ալիևը Արցախը վերադարձնելու է Հայաստանին, Էրդողանն էլ՝ Կարսն ու Վանը: